Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Կրքերը դեռ լրիվ չմարած

Կրքերը դեռ լրիվ չմարած
02.03.2013 | 13:49

Փետրվարի 26-ին կայացած արքայական գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղի «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» հանդիպման կրքերը դեռ լրիվ չմարած` ֆուտբոլային աշխարհին սպասում է նոր փոթորիկ` երկրի առաջնության շրջանակում այսօր «Սանտյագո Բերնաբեուում» մադրիդցիներն ընդունում են կատալոնյան ակումբին: Ի՞նչ են հակադրելու բարսելոնցիներն «արյուն» տենչացող մադրիդցիներին` դժվար է պատասխանել, սակայն պարտությամբ ավարտված վերջին երկու խաղերից հետո («Միլան», «Ռեալ») կատալոնցիների լրջորեն խարխլված հեղինակությունն էլ նահանջի տեղ չունի: Դրությունը բարդանում է նաեւ նրանով, որ գավաթային խաղից հետո Մեսին հիվանդացել է, հարկադրված է եղել բաց թողնել հերթական պարապմունքը եւ այս պահի դրությամբ չկա հստակ ինֆորմացիա` կմասնակցի՞ խաղին, թե՞` ոչ: Սրա կողքին հնարավոր տարբերակ է դիտվում եւ այն, որ Մոուրինյոն կարող է խաղադաշտ չհանել (համենայն դեպս գոնե առաջին րոպեներից) Ռոնալդուին: Առջեւում «Մանչեստր Յունայթեդի» հետ գերկարեւորության խաղն է Չեմպիոնների լիգայում, իսկ պորտուգալացի հարձակվողն այստեղ առավել քան պետք է, թեպետ «Բարսելոն»-«Ռեալ» դիմակայություններն երբեք անկարեւոր չեն լինում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ